Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը՝ ԴիլիջանումԱրթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը՝ Դիլիջանում

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը՝ Դիլիջանում

14.10.16 13:06
Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը՝ Դիլիջանում

Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին, «Թռչող ջայլամ» ռեստորանային համալիրում կայացավ համայնքի մարզասեր հասարակայնության հանդիպումը հունահռոմեական ոճի ըմբիշներ, Ռիո-2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Նրանց հետ էին նաև վաստակաշատ մարզիչները՝ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:

Դիլիջան համայքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ջերմորեն ողջունելով փառապանծ մարզիկներին, հրապարակեց համայնքի ավագանու որոշումը, որով Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը արժանացել են Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման և պարգևատրվել քաղաքապետարանի ոսկե մեդալով: Համայնքապետարանի ոսկե մեդալով պարգևատրվեցին նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:

Համայնքի ղեկավարը հանձնելով պարգևները, մաղթեց հետագա նոր հաջողություններ համաշխարհային սպորտի ասպարեզում:

Անվանի մարզիկներին իրենց ողջույնի խոսքը հղեցին վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը և քաղաքի կրթական հաստատությունների սաները:

Հանդիպումը ջերմ էր ու սրտառուչ: Աշխարհահռչակ մարզիկները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին, իսկ հրաժեշտից առաջ լուսանկարվեցին, որպես օրվա անմոռաց հիշողություն:

Մինչ հանդիպումը, պատվավոր հյուրերը այցելել էին նաև Դիլիջանի միջազգային քոլեջ, հանդիպել սովորողների հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված