News.am. Միհրան Հարությունյանի հանդեպ կողմնակալության մասին՝ ԵԽԽՎ-ումNews.am. Միհրան Հարությունյանի հանդեպ կողմնակալության մասին՝ ԵԽԽՎ-ում

News.am. Միհրան Հարությունյանի հանդեպ կողմնակալության մասին՝ ԵԽԽՎ-ում

12.10.16 16:09
News.am. Միհրան Հարությունյանի հանդեպ կողմնակալության մասին՝ ԵԽԽՎ-ում

Ստրասբուրգում անցնող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի նիստերի ընթացքում այսօր թի թիվս այլ հարցերի հնչեցվել ու բարձրաձայնվել է հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, 66կգ քաշային Միհրան Հարությունյանի հանդեպ կողմնակալ մրցավարության հարցը: Ինչպես տեղեկացնում է news.am-ը՝ այդ թեմային իր ելույթում անդրադարձել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

«Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարևոր է թվում, բայցիրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին և հասարակությունների: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի և հեռուլինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացածձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համարամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է:

Այս տարին Օլիմպիական տարի էր, և այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցանմասնակցելու և հաղթելու այդ խաղերին: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, և ես ուզում եմ ևս մեկանգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Բայց ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ–ինչծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակն մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ ևանարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ, որպեսզի համոզվեք իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին և ծափահարում Միհրանին:

Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհաննես Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են:

Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և ազդել միջազգային տարբերսպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել և վերականգնել արդարությունը: Անարդարություն ցանկացած դրսևորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլև կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու և հաղթելու հավատը և հույսը:

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. «Օլիմպիական խաղերում կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. Էականը կյանքում ոչթե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել. եթե անարդարության հետևանքով մեռնում է հույսը, որևէ մեկը այլևս չի հավատալու սպորտին:

Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված