Իսկական գյումրեցի Ալեքսանյանն ու Էությամբ էջմիածնեցի Հարությունյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներԻսկական գյումրեցի Ալեքսանյանն ու Էությամբ էջմիածնեցի Հարությունյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

Իսկական գյումրեցի Ալեքսանյանն ու Էությամբ էջմիածնեցի Հարությունյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

08.10.16 19:16
Իսկական գյումրեցի Ալեքսանյանն ու Էությամբ էջմիածնեցի Հարությունյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշումը, մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանին, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Հարությունյանին և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի պատվավոր քաղաքացու պատվաբեր կոչումը նրանցից յուրաքանչյուրն իրավամբ վաստակել է: Եվ սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության, նաև համայն հայության մայրաքաղաք Երևանի պատիվը միշտ բարձր պահելու նրանցից յուրաքանչյուրի ներդրած ջանքերի ու նրանց նվիրվածության յուրովի գնահատանքն ու գնահատականն է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված