2 տարի է անցել Ժյուլ Բյանկիի սարսափելի վթարից (տեսանյութ+լուսանկարներ)2 տարի է անցել Ժյուլ Բյանկիի սարսափելի վթարից (տեսանյութ+լուսանկարներ)

2 տարի է անցել Ժյուլ Բյանկիի սարսափելի վթարից (տեսանյութ+լուսանկարներ)

05.10.16 12:31
2 տարի է անցել Ժյուլ Բյանկիի սարսափելի վթարից (տեսանյութ+լուսանկարներ)

Ժամանակին՝ F1-ի ոսկե դարաշրջանում, ամեն տարվա մեկնարկում մրցուղի էր դուրս գալիս 25, իսկ յուրաքանչյուր տարի զոհվում էր միջինում 2 արշավորդ…

Մեր օրերում Արքայական ավտոսպորտն ավելի անվտանգ է, տեղ-տեղ՝ անգամ անհետաքրության սահմանը հատող: Ու թեև մահը վաղուց չէր թակել F1-ի դուռը՝ վթարներից, միևնույն է, այս մարզաձևը ապահովագրված չէ...

Հուլիսի լույս 18-ի գիշերը խախտեց F1-ի 21-ամյա լիակատար հանդարտությունը՝ անմահ դարաշրջանը՝ F1-ի աշխարհին տալով 35-րդ զոհը:

286 օր ավտոսպորտի աշխարհը հրաշք էր ակնկալում երիտասարդ արշավորդի համար, նրա անվան ցանկացած հիշատակում զուգակցվում էր #ForzaJules հեշթեգ-աղոթք-կոչով: Այդ խոսքերն էին նրա ընկերների բոլիդներին ու սաղավարտներին, նրա հոր՝ Ֆիլիպպի ձեռքին…Բայց հրաշքը տեղի չունեցավ:

286 օր ձգված պայքարից հետո հուլիսի 17-ին Marussia-ի արշավորդ Ժյուլ Բյանկին հանձնվեց:

Նման ելքը անխուսափելի էր թվում բոլորի համար՝ բժիշկների, ընտանիքի, երկրպագուների ու ընկերների, բայց միևնույն է՝ արշավորդի մահը շոկ դարձավ բոլորի համար, բո-լո-րի... Նման բանին պատրաստ լինելը պարզապես հնարավոր չէ:

Վայրի, վայրենի, անիմաստ վթարը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Բյանկին վերելք էր ապրում՝ F1-ում նրա լավագույն արդյունքը դեպքից միայն մի քանի ամիս առաջ էր գրանցվել: Manor-ում չեն թաքցնում՝ թիմի այսօրվա գոյությունը է հենց այն՝ մայիսիյան P9-ի շնորհիվ է մեծապես... Անգամ այդ՝ ողբերգական մրցաշրջանում Բյանկին կարողացավ գլխից վեր թռնել ու խորտակված Marussia-ին Manor-ի կյանք տալ:

Շատերը կարծում էին, որ չլիներ այդ ողբերգական վթարը՝ այսօր ոչ ոք չէր քննարկի Վալտերի Բոտտասի տեղափոխության տարբերակը Ferrari. հենց Բյանկին կլիներ նա, ով աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելի թիմակիցը կլիներ ապագայում:

Բայց ճապոնական վթարը շոկ էր... Թաց մրցուղի, վատ տեսանելիություն, շատ բարձր արագություն շրջադարձում, անվտանգության գոտի, որը զբաղեցրել էր էվակուատոր-տրակտորը:

Հեռարձակման ռեժիսորը չէր կողմնորոշվում՝ ինչպես ցույց տալ միջադեպը, մեկնաբանները շփոթվել էին ու շվարել, բացարձակ շփոթված էր նաև Ադրիան Սուտիլը, ում մեքենան էվակուացնելու նպատակով էր այդ չարաբաստիկ շրջադարձում գտնվում ոչ պակաս չարաբաստիկ տրակտոր-էվակուատորը. F1-ի խաղաղ դարաշրջանում պարզապես չգիտեին՝ ինչպես արձագանքել այդ սարսափելի վթարին…

F1-ի խաղաղ դարաշրջանում՝ հիմա, այս օրերին, ուղիղ 2 տարի առաջ Սուզուկայում, գլխավոր չարիքները մրցուղուց դուրս էին, մրցարշավներից կտրված: Արքայական ավտոսպորտի լեգենդ Միխաել Շումախերը գամված է անկողնուն, բայց՝ մրցուղուց դուրս պատահարի պատճառով…Մրցուղին շա՜տ վաղուց՝ 21 տարի, մարդկանց այսպիսի փաստի առաջ չէր կանգնեցրել …

«Բյանկին այլ ճակատագրի էր արժանի»,-ցավում է Ferrari-ի նախկին ղեկավար Ստեֆանո Դոմենիկալլին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը ցավում է, որ ֆրանսիական սպորտը կորցրեց իր գլխավոր հույսերից մեկին, Ժյուլի կոլլեգաներն ու ընկերները շոկի մեջ են, Ջեքի Ստյուարտն էլ վստահ է. «Արշավորդները ՉԵՆ մահանում»…

Բյանկիին ընդամենը մի քանի բառով, բայց լավագույնս ներկայացրել էր Ֆերնանդո Ալոնսոն

«Ընկեր, կոլլեգա, տաղանդ, ժպիտ: Հավերժ հիշատակ: Հանգչիր խաղաղությամբ, Ժյուլ: Դու միշտ մեզ հետ կմնաս»:

Այրթոն Սեննան ժամանակին ասել է. «Երբ մենք հիշում ենք նրանց, ում մենք կորցրել ենք, մենք նրանց կյանքի մասնիկ ենք տալիս, անմահության շշունջ…»

Ժյուլին կհիշեն, կյանքի մասնիկ ու անմահությանն շշունջ կտան դեռ երկար… Կհիշեն, ինչպես չեն մոռանում նախորդ 34-ին: Կհիշեն նաև նրա ժպիտը, կյանքի համար մղվող երկարատև ու միաժամանակ դատապարտված պայքարը, կհիշեն նաև 2014թ-ի Մոնակոյի գրան-պրիում Ժյուլ Բյանկիի արարած փոքրիկ հրաշքը՝ այն, ինչ ամենից շատ Ժյուլը կուզեր հիշեն՝ իր արագությունը…

Ու կհիշեն նաև այն վերջին լուսավոր ու պարզ կադրերը՝ վթարից շրջաններ առաջ, երբ կարմիր դրոշներով սեսսիան ընդհատված էր, բոլորն այս ու այն կողմ էին վազվում՝ օպերատորները ֆիքսել էին Ժյուլին՝ սաղավարտի վիզորը մաքրելիս՝ պարզ, մաքուր, կենտրոնացած ու մե՜ծ ապագան աչքի առաջ...

***

Այսօր լրանում է Ժյուլ Բյանկիի ճապոնական սարսափելի վթարի 2 տարին…

Գ.Ն.



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված