Tert.am. հերթական անակնկալն Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին (տեսանյութ)Tert.am. հերթական անակնկալն Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին (տեսանյութ)

Tert.am. հերթական անակնկալն Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին (տեսանյութ)

24.09.16 14:02
Tert.am. հերթական անակնկալն Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին (տեսանյութ)

«Եվրոֆուտբոլ» ընկերությունն անակնկալ էր պատրաստել «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի համար: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը՝ նշելով, որ նախ նրանց հրավիրել էին ընկերության գրասենյակ, ապա դիմավորել հայկական «Յարխուշտա» պարով, այնուհետև նվիրել իրենց ոսկե հուշամեդալներ ՝ իրենց մեդալների դիզայնով:


«Ընկերությունն իր կողմից որոշել է անցկացնել երախտագիտության միջոցառում: Քանի որ ամեն ինչի հիմքում նրանց հաղթանակած մեդալներն են, որոնք նրանք միշտ չէ որ հնարավորություն են ունենալու կրել մեծության պատճառով, մենք մտածեցինք, որ նրանց հարկավոր է մի բան, որը մշտապես կլինի նրանց հետ և կլինի նրանց հաղթանակի խորհուրդը, իսկ դա կարող է լինել միայն հենց օլիմպիական մեդալի կախազարդի տարբերակը: Ուսումնասիրեցինք, լավագույն դիզայներներին գտանք, ովքեր կարող էին եռաչափ եղանակով օլիմպիական մեդալի կրկնօրինակը պատրաստել, բայց ավելի փոքր չափսի, ինչպես նաև ավելացրեցինք նրանց անուն-ազգանունները, որպեսզի աշխատանքը լինի եզակի»,-ասել է «Եվրոֆուտբոլ» ընկերության բրենդ և PR մենեջեր Հովհաննես Թովմասյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված