ՀԱՕԿ. Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)ՀԱՕԿ. Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)

ՀԱՕԿ. Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)

27.08.16 14:16
ՀԱՕԿ. Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)

Ռիոյում ավարտված 31-րդ օլիմպիական Խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, 66կգ քաշային Միհրան Հարությունյանից ոսկե մեդալը մրցավարները լկտիաբար գողացան՝ այն հանձնելով ու չեմպիոն հռչակելով սերբ Շտեֆանեկին:

Սակայն յուրաքանչյուր ոքի համար, ով փոքրիշատե հասկանում է ըմբշամարտից, հաղթողը մեկն է՝ Միհրանը:

Ու Միհրանին նախօրեին Հայաստանում դիմավորեցին ինչպես չեմպիոնի: Ու հարցը բնավ էլ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հանձնած ոսկե մեդալում չէ: Զվարթնոց օդանավակայանում, Հանրապետության հրապարակում՝ ամենուր, ուր եղան մեր օլիմպիական հերոսները, ժողովուրդը Միհրանին որպես չեմպիոն էր ողջունում:

Նման վերաբերմունքը մեր ըմբիշին հուզել էր:

Տեսանյութը՝ ՀԱՕԿ-ի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված