Արթուր Ալեքսանյանը հաղթանակը նվիրեց սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերինԱրթուր Ալեքսանյանը հաղթանակը նվիրեց սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին

Արթուր Ալեքսանյանը հաղթանակը նվիրեց սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին

17.08.16 03:01
Արթուր Ալեքսանյանը հաղթանակը նվիրեց սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի:

Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում:

Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,-ասաց Ալեքսանյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված