Շանթ Խաչատրյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնՇանթ Խաչատրյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Շանթ Խաչատրյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

25.07.16 10:40
Շանթ Խաչատրյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը՝ մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամʼ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն: Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված