Հունգարիայի գրան-պրին՝ LIVEՀունգարիայի գրան-պրին՝ LIVE

Հունգարիայի գրան-պրին՝ LIVE

24.07.16 16:00
Հունգարիայի գրան-պրին՝ LIVE

Րոպեներ անց հունգարական Հունգարորինգում կմեկնարկի F1-ի՝ 2015թ-ի Հունգարիայի գրան-պրին` 31-րդը պատմության ընթացքում:

Նշենք, որ հունգարական առաջին էտապը կայացել է 1936թ-ի հունիսի 21-ին, իսկ դրանից ուղիղ 50 տարի անց՝ արդեն F1-ի աշխարհի առաջնության շրջանակներում՝ վերականգնվել:

Մասնագետները նշում են, որ դանդաղ ու նեղ այս մրցուղում հաջողության գրավականը հաջողված որակավորումն է ու փիթ-ստոպերի ստրատեգիան: Սակայն հանուն արդարության նշենք, որ վերջին 10 տարվա ընթացքում միայն 3 անգամ է փոուլը վաստակած արշավորդը հաղթել մրցարշավում ու բոլոր 3 դեպքերում էլ խոսքը Լյուիս Հեմիլթոնի մասին է: Իսկ այ 2006թ-ի Հունգարիայի անձրեւոտ գրան-պրիում 14-րդը մեկնարկած Ջենսոն Բաթթոնը եզրագիծը հատեց առաջինը:

Ինչպես արդեն հայտնի է՝ վիրտուալ առաջին գծից մեկնարկելու են Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը, երկրորդ գծից՝ Դանիել Ռիկիարդոն ու Մաքս Ֆերստապպենը…

Ինչպիսին կլինի մեկնարկը ու ինչ ընթացք կստանա մրցարշավը՝ ցույց կտան յուրաքանչյուրը 4381մ երկարությամբ 70 շրջանները… Գնացի՜նք…



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված