Կայացավ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 21րդ խաղարկությունը (լուսանկարներ)Կայացավ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 21րդ խաղարկությունը (լուսանկարներ)

Կայացավ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 21րդ խաղարկությունը (լուսանկարներ)

27.06.16 10:42
Կայացավ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 21րդ խաղարկությունը (լուսանկարներ)

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում անցած հանգստյան օրերին կայացավ անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 21-րդ խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցում էին 8 երկրների (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Վրաստան, Ուկրաինա, Գվատեմալա, Բելառուս, Ղազախստան) շուրջ 120 ըմբիշներ:

Մրցումային առաջին օրը, մրցագորգ դուրս եկան 57, 65, 74 ու 97 կգ քաշային ըմբիշները:

57կգ քաշային կարգում մրցաշարի նախորդ խաղարկության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը եզրափակչում առավելության հասավ ռուս Հասան Բադդրուդինովի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալների արժանացան Գառնիկ Մնացականյանը (Հայաստան) ուՌասուլ Մաշեզովը (Ռուսաստան):

Garik barseghyan.jpg

Garik 57.jpg

65կգ քաշային կարգում լավագույնը ռուս Ալան Գոգաևն էր: 2-րդը իրանցի Նասիրի Միսամը: Այս քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց հայ Նարեկ Սիրունյանը: 2-րդ բրոնզը բաժին հասավ ռուս Իվան Ֆիլիպպովին:

65.jpg

74կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Կախաբեր Խումբեշտին (Ռուսաստան): 2-րդը Ալան Զասեևն էր Ռուսատսանից: Իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Արսալան Բուդաժապովին (Ռուսաստան) ու Ջումբեր Կվելաշվիլուն(Վրաստան):

74.jpg

74 2.jpg

97կգ քաշային կարգում հաղթող դարձավ մեր հավաքականի անդամ Գեորգի Կետոևը: Եզրափակչում նա առավելության հասավ իրանցի Ամիր Մուհամադու նկատմամբ: Բրոնզե մեդալները բաժին հասան Ռենատ Կաչմազովին Ռուսաստանից և Օմար Գուսոշվիլուն Վրաստանից

2222.jpg

Մրցումային 2-րդ օրը մրցագորգ դուրս եկան 61, 70, 86 և 125 կգ քաշային ըմբիշները:

Ցավոք, 2-րդ օրը հայ ըմբիշներին ոսկե մեդալ նվաճել չհաջողվեց: 61կգ քաշային կարգում հաղթանակը բաժին հասավ Ախմեդ Չակաևին, 2-րդը Լաշա Լոմտաձեն էր Վրաստանից: Բրոնզե մեդալների արժանացան վրացի Բեկա Լոմտաձեն ու ռուս Աբդուլա Ախմեդովը: Նշենք, որ 2015թ-ի Եվրոպայի U23 չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց իր մեկնարկային գոտեմարտում, սակայն մրցակցի` եզրափակիչ անցնելու շնորհիվ սփոփիչ գոտեմարտի, ապա նաև բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Սակայն բրոնզի համար պայքարում Ֆրանգուլյանը զիջեց Աբդուլա Ախմեդովին ու զրկվեց պատվո հարթակ բարձրանալու հնարավորությունից:

13499836_1024299834286095_1148878696_o.jpg

70 կգ քաշային կարգում եզրափակիչ գոտեմարտին մասնակցելու հնարավորություն էր ստացել մինչև 74կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը: Սակայն վստահաբար ու վաղաժամ հաղթանակներով եզրափակիչ հասած Գրիգորյանը վճռորոշ գոտեմարտում զիջեց Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովին Ռուսաստանից: Բրոնզե մեդալները բաժին հասան Անդրեյ Կվյատկովսկուն Ուկրաինայից ու Ալիբեկ Ակբաևին Ռուսաստանից:

13555973_1024299737619438_43586719_o.jpg

86կգ քաշային կարգում կրկնվեց գրեթե նույն սցենարը: Հայաստանը ներկայացնող Շամիր Աթյանը եզրափակչում զիջեց Իրանի Իսլամական հանրապետության ներկայացուցիչ Ալիրեզա Քարիմիին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան ռուս ըմբիշներ Վլադիսլավ Վալիևն ու Մուսլիմ Մագոմեդովը:

13548765_1024299567619455_2142951181_o.jpg

13555676_1024299630952782_553541151_o.jpg

13499844_1024299447619467_1049065556_o.jpg

Գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ նվաճեց Լևան Բերիանիձեն: Նրա հայրենակից Գիորգի Մեշվիդաշվլինին բրոնզե մեդալ պարգևեց Վրաստանին: Ոսկու համար պայքարում էլ Հադի Բասմանջը առավելության հասավ Ռուսատսանի ներկայացուցիչ Բալդան Ցիժիպովի նկատմամբ:

13549099_1024299360952809_118620230_o.jpg

13523860_1024304530952292_1465963638_o.jpg



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված