Գաբրիել Ղազարյանի ԱյբուբենըԳաբրիել Ղազարյանի Այբուբենը

Գաբրիել Ղազարյանի Այբուբենը

01.06.16 13:09
Գաբրիել Ղազարյանի Այբուբենը

Նա վստահ է, որ միշտ անհրաժեշտ է ամուր բռնել ղեկը` անցանկալի հետևանքներից խուսափելու համար, հանուն Պատվի պատրաստ է զոհվել ու հայրենիքին համազոր մի արժեք է միայն առանձնացնում ...

«Այբուբենի» հայելում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն է...

Ա- Աշխատանք
Համոզված եմ, որ միմիայն աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել նպատակների իրականացման:

Բ - Բարություն
Բարությունն իմ մոտ նույնականացվում է հանդուրժողականության և մեծահոգության հետ: Իմ կարծիքով սրանք մարդկային լավագույն հատկանիշներից են:

Գ - Գիտություն
Մարդկության զարգացման և առաջադիմության գրավականներից մեկը:

Դ - Դաստիարակություն
Առանց դրա անհնար է արժանապատիվ քաղաքացի լինել:

Ե - Երջանկություն
Իմ բոլոր հայրենակիցներին մաղթում եմ` կարողանալ երջանիկ լինել:

Զ - Զինվոր
Հայ զինվոր` մեր հայրենիքի սահմանների անառիկության գրավականը:

Է -Էություն
Միակ անկրկնելին, որ կրում ենք մեր մեջ յուրաքանչյուրս:

Ը - Ընկերներ
Որոնցով հպարտանում եմ, որոնց պատրաստ եմ անմնացորդ նվիրվել և որոնց շնորհակալ եմ իմ կյանքում իրենց ներկայության համար:

Թ - Թևեր
Ազատության և ճախրանքի խորհրդանիշը:

Ժ - Ժողովուրդ
Վստահ եմ հայ ժողովրդի համախմբվածության, համառության և կամքի վրա՝ ի շահ մեր երկրի հզորացման:

Ի - Ինքնահաստատում
Միայն սեփական գիտելիքների, մասնագիտական հմտությունների և զարգացած ինքնագիտակցությամբ է հնարավոր ինքնահաստատվել և օգտակար լիներ մեր հայրենիքին:

Լ - Լրջություն
Սա այն հատկանիշն է, որով պետք է վերաբերվել ցանկացած ձեռնարկի:

Խ - Խաղաղություն
Խաղաղություն մեր հայրենիքին և բոլորիս ընտանիքներին:

Ծ - Ծիածան
Միշտ եմ հիացել բնության գեղեցկությամբ, իսկ դրանցից ամենագրավիչներից մեկը հենց յոթներանգ ծիածանն է:

Կ - Կամք
Կարևորագույն հատկանիշը, որն օգնում է հաջողության հասնել բոլոր բնագավառներում:

Հ - Հայաստան, Հայրենիք, Հայրենասիրություն
Բացարձակ բարձրագույն արժեքներ ինձ համար:

Զ - Ձեռքբերում

Զեռքբերումը` որպես հաղթանակների վերջնարդյունք:

Ղ - Ղեկ
Միշտ անհրաժեշտ է ամուր բռնել ղեկը, անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Ճ -Ճանապարհ
Փոփոխությունների և առաջընթացի խորհրդանիշ է:

Մ - Մայր
Հայրենիքիս համազոր արժեք է ինձ համար:

Յ - Յուրօրինակ
Կարծում եմ` անհատական հանտանիշների լավագույն դրսևորումը միմիայն հաջողություն է բերում:

Ն - Նվիրվածություն
Իմ կողմից գնահատելի արժանիքներից մեկը:

Շ - Շախմատ
Ամենաինտելեկտուալ մարզաձևը:

Ո - Ոգի
Հզոր անպարտելի ոգի, ինչով էլ պայմանավորված է հայ ժողովրդի հարատևությունը:

Չ - Չափանիշ
...Որ պետքէ ունենա յուրաքանչյուրը՝ նպատակներին հասնելու համար:

Պ - Պատիվ
Այն, ինչի համար արժե անգամ զոհվել:

Ջ - Ջանասիրության
Սպորտում հաջողության հասնելու համար ամենաանհրաժեշտ հատկանիշը:

Ռ - Ռազմավարություն
Միշտ էլ այն համոզմանն եմ եղել, որ ռազմավարական ճիշտ ուղի ընտրելով հնարավոր է կարևոր հաղթանակներ գրանցել:

Ս - Սահման
Իմանալ այն սահմանը, որը պարտավոր ես պահել՝ թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ էմոցիաներին տրվելու, թե՛ ուրախության կամ տխրության պահերին: Անսահմանափակը միայն հայրենասիրությունը կարող է լինել:

Վ - Վազք
Ամենաառողջարար մարզաձևերից մեկը:

Տ - Տուն
Հայերենում կա այս բառի հիանալի հոմանիշ, դա օջախն է՝ տան ու ընտանիքի ջերմության, համերաշխության խորհրդանիշը:

Ր - Րոպե
Կարևոր է կարողանալ կյանքի յուրաքանչյուր րոպեն արժանապատիվ ապրել:

Ց - Ցայգ
Մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութայն բոլոր ցայգերը թող որ խաղաղ լինեն:

Ու - Ուղենիշ
Կարևոր է ոչ միայն ընտրել ճիշտ ճանապարհ ընտրել, այլ նաև ունենալ հստակ ուղենիշ դրանից չշեղվելու համար:Փառահեղ – վստահ եմ, Հայաստանի Հանրապետության փառահեռ ապագայի համար, որին հասնելու են համատեղ ուժերով և նվիրված աշխատանքի շնորհիվ:

Ք - Քաջություն
Քաջ հայ զինվորին՝ ապահով ու անվտանգ ծառայություն, հայրենակիցներիս քաջություն՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու համար, ուսանողներին քաջություն իրենց համարձակ մտքերն իրագործելու համար:

ԵՎ – ընդամենը մեկ տառ է, բայց ի՜նչ համախմբող, միացնող, շաղկապող հնարավորություն է մեզ տալիս:

Օ- Օլիմպիզմ
Այստեղ են մեկտեղվում համերաշխության, հանդուրժողականության, արժանապատիվ մրցակցության, արդարության և սպորտային բարձրագույն նվաճումների գաղափարները:

Ֆ - Ֆիզիկա
Սիրածս գիտություններից մեկը՝ աշխարաստեղծման հիմքն ու հենասյունը:


Հիշեցնենք, որ Այբուբեն նախագծի նախորդ հերոսներն էին Արթուր Աբրահամը, Լևոն Պաչաջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն, Տիգրան Պետրոսյանն, Կամո Հովհաննիսյանն, Առաքել Միրզոյանը, Աղասի Ինանցը, Անի Ամիրաղյանը, Տարոն Ոսկանյանը, Հասմիկ Միքայելյանը, Գոռ Վարդանյանը, Վարդան Մնացականյանը, Արսեն Բալաբեկյանը, Նոել Գևորը, Հենրիխ Մխիթարյանը, Էդքար Մալաքյանը, Վիուլեն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Կամո Ունանյանը, Սաթենիկ Հովհաննիսյանն, Ալեքս Միսկիրտչյանն, Սմբատ Մարգարյանն, Անուշ Գրիգորյանն, Արամ Ավագյանը, Գոհար Շահնազարյանը, Միհրան Հարությունյանը, Գրիգոր Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը:


Նախագիծը՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Գաբրիել Ղազարյանի սոցցանցային էջից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված