Պաշտոնական. Դավիթ Սաֆարյանը օլիմպիական ուղեգիր ունիՊաշտոնական. Դավիթ Սաֆարյանը օլիմպիական ուղեգիր ունի

Պաշտոնական. Դավիթ Սաֆարյանը օլիմպիական ուղեգիր ունի
11.05.16 21:59
2013թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65կգ քաշային Դավիթ Սաֆարյանը Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Այս մասին պաշտոնապես տեղեկացրել է ըմբշամարտի համաշխարհային միության պաշտոնական կայքը՝ նշելով, որ խթանիչների օգտագործման պատճառով որակազրկվել են ուկրաինացի Անդրիյ Կվյատկովսկին ու Լեհաստանը ներկայացնող Մագոմուրադ Գաջիեւը:
Արդյունքում, նրանց «նվաճած» ուղեգրերը բաժին են հասել մեր Դավիթ Սաֆարյանին ու վրացի Զուրաբի Յակոբաշվիլուն:
Այսպիսով, Ռիոյում կայանալիք Օլիմպիական Խաղերում Հայաստանը կներկայացնեն ազատոճային 4 ըմբիշ՝ 57կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 65կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոեւն ու 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված