Նախարար Ղազարյանը հյուրընկալել է Գեորգի Կետոևին և Լևան ԲերիանիձեինՆախարար Ղազարյանը հյուրընկալել է Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին

Նախարար Ղազարյանը հյուրընկալել է Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին

04.05.16 15:58
Նախարար Ղազարյանը հյուրընկալել է  Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը այսօր հյուրընկալել է օլիմպիական վարկանիշներ նվաճած Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին:


Նախարարն իր գոհունակությունն է հայտնել մարզիկների հաջող ելույթների և որպես վերջնարդյունք՝ նվաճած օլիմպիական ուղեգրերի կապակցությամբ: «Վստահ եմ, որ ամռանը Ռիոյում ամենակարևոր մարզական միջոցառման ժամանակ նույնպես կցուցաբերեք կամային և մարզական ձեր լավագույն հմտությունները և կկարողանաք բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը»,- ասել է նախարարը:

Ինչպես Գեորգի Կետոևը և Լևան Բերիանիձեն, այնպես էլ նրանց ուղեկցող Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը վստահեցրել են, որ կանեն առավելագույնը՝ այս մարզաձևում օլիմպիական մեդալներ նվաճելու համար: «Մեզ համար մեծ պատիվ է մրցահարթակ դուրս գալ Հայաստանի դրոշի ներքո: Մեր առաջնահերթ նպատակը այդ դրոշը 2016 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաքում բարձրացնելն է»,- իր և թիմակցի անունից ասել է Գեորգի Կետոևը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված