Խուլերի ըմբշամարտի ՀՀ հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանըԽուլերի ըմբշամարտի ՀՀ հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Խուլերի ըմբշամարտի ՀՀ հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
29.04.16 16:34
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարու-թյան մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակու-թյան քաղաքականության վարչության աշխատակիցները ներկա են գտնվել խուլերի ըմբշամարտի հավաքականի ուսումնամարզական հավաքին, որի անդամները 2016 թվականի մայիսի 1-9-ը Թեհրանում մասնակցելու են խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
Վարչության պետ Եղիշ Դավթյանը մարզիկներին փոխանցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնը և բարեմաղթանքները՝ հաջողություն ու հաղթանակ մաղթելով մարզիկներին: «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը աջակցում և շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացմանը»,- ասել է վարչության պետը:
Հայաստանի Հանրապետությունը Թեհրանում կներկայացնեն Սահակ Թադևոսյանը (50 կգ), Սենիկ Սերոբյանը (50 կգ), Սամվել Հովհաննիսյանը (55 կգ), Սարգիս Սարգսյանը (59 կգ), Արգիշտի Բաբայանը (60 կգ), Տիգրան Պետրոսյանը (61 կգ), Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (74 կգ), Գարիկ Պողոսյանը (74 կգ), Արտակ Տերտերյանը (75 կգ), Նարեկ Նիկողոսյանը (85 կգ) և Հովհաննես Այվազյանը (98 կգ):
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված