Երիտասարդ ըմբիշները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցումներիԵրիտասարդ ըմբիշները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցումների

Երիտասարդ ըմբիշները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցումների

14.04.16 12:29
Երիտասարդ ըմբիշները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցումների

Ապրիլի 14-18-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում տեղի կունենա ազատ ոճի երիտասարդ ըմբիշների միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշները,- տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այդ նպատակով ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը մրցավայր է գործուղելու վեց ըմբիշի:

Նրանք են՝ Հայկ Բադալյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գևորգ Թադևոսյանը (60 կգ), Աշոտ Վելիցյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (84 կգ): Հիշեցնենք, որ երիտասարդ ըմբիշներին այս տարի սպասվում է երկու կարևոր մրցում: Հունիսի 21 – 26 Բուխարեստում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, իսկ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Ֆրանսիայի Մակոն քաղաքում կկայանա աշխարհի առաջնությունը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված