Բաղդադյանը հրապարակել է Սերբիա մեկնող թիմի կազմըԲաղդադյանը հրապարակել է Սերբիա մեկնող թիմի կազմը

Բաղդադյանը հրապարակել է Սերբիա մեկնող թիմի կազմը

02.04.16 12:13
Բաղդադյանը հրապարակել է Սերբիա մեկնող թիմի կազմը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճային ըմբիշների անունները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ): Մարզիկների հետ մրցատեղի կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:

Ազատ ոճային ըմբիշներից Հայաստանի համար ուղեգիր արդեն նվաճել է 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Առաջին վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված