Ալոնսոն Բահրեյնի գրան-պրիի մասնակցության թույլտվություն չունիԱլոնսոն Բահրեյնի գրան-պրիի մասնակցության թույլտվություն չունի

Ալոնսոն Բահրեյնի գրան-պրիի մասնակցության թույլտվություն չունի

31.03.16 14:51
Ալոնսոն Բահրեյնի գրան-պրիի մասնակցության թույլտվություն չունի

Այսօր առավոտյան McLaren-ի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն 1.5 ժամ է անցկացրել Բահրեյնի ավտոդրոմի բուժկենտրոնում` բուժզննում անցնելով: Պատճառը 2 շաբաթ առաջ Մելբուրնում կայացած վթարն էր: Բժիշկները հերթական գրան-պրիից առաջ պարտավոր էին համոզվել, որ այդ վթարը ոչ մի հետևանք չի թողել:

Արշավորդը հաստատել է, որ իրեն լավ է զգում ու պատրաստ է մրցուղի դուրս գալ, սակայն սկանավորումը բացահայտել է որոշակի շեղումներ, ինչի պատճառով բժիշկները չեն թույլատրել իսպանացի արշավորդին` մասնակցել գրան-պրիին:

Չինաստանի գրան-պրիից առաջ Ալոնսոն նոր սկանավորում կանցնի, որի արդյունքում էլ նոր որոշում կկայացվի:

Բահրեյնում Ջենսոն Բաթթոնի հետ միասին McLaren-ում կաշխատի Ստոֆֆել Վանդորնը: Այս գրան-պրին նրա նորամուտը կլինի F1-ում:

Հիշեցնենք, որ 2015-մրցաշրջանում նույնպես Ալոնսոն 1 գրան-պրի բաց թողեց` կրկին վթարի հետևանքով: Այն ժամանակ Ալոնսոն Բարսելոնայի թեսթերի ընթացքում վթարվելուց հետո մասնակի կորցրել էր հիշողությունը: Արշավորդը բաց թողեց մեկնարկային` Ավստրալիայի գրան-պրին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված