Հայ երիտասարդ ըմբիշները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանըՀայ երիտասարդ ըմբիշները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայ երիտասարդ ըմբիշները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը

25.03.16 15:56
Հայ երիտասարդ ըմբիշները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նպատակահարմար չի համարում Հայաստանի հավաքականների մասնակցությունը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Եվրոպայի U23 առաջնությանը լուրջ հաջողություններ էին գրանցել մեր ըմբիշները. հայ ազատ ոճայիններից U23 տարեկանների չեմպիոն էր դարձել 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, isk Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) դարձել էր փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել էր 75 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր, իսկ Սարգիս Քոչարյանը (80կգ)՝ փոխչեմպիոն:

2016 թվականի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 29-ից ապրիլի 4-ը Բուլղարիայում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված