Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիանՀավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

24.03.16 10:16
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Վեսելին Տոպալովի հետ:

10 տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 5,5 միավոր ու 3-4-րդ տեղերն է կիսում Վիշվանաթան Անանդի հետ: Առաջինը Սերգեյ Կարյակինն է, նրա հետ 1-2 տեղերը կիսում է Կարուանան:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Պյոտեր Սվիդլերի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված