Ալոնսոն ուզում է հանգստանալ (տեսանյութ)Ալոնսոն ուզում է հանգստանալ (տեսանյութ)

Ալոնսոն ուզում է հանգստանալ (տեսանյութ)

22.03.16 11:42
Ալոնսոն ուզում է հանգստանալ (տեսանյութ)

McLaren-Ի արշավորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոյի մրցելույթները Ավստրալիայի գրան-պրիում ավարտվեցին 16-րդ շրջանում, երբ իսպանացին բախվեց Էստեբան Գուտյերեսի Haas-ին ու ջարդուփշուր արեց իր մեքենան:

Եզրագծից հետո Ֆերնանդոն հայտարարեց, որ ողջ է մնացել միայն F1-Ի մեքենաների` բարձր մակարդակի անվտանգության շնորհիվ, իսկ արդեն երեկ հրապարակեց մի լուսանկար, որում իր վթարի մասին ակնարկ է կարդում ավստրալական Harald Sun-ում: Նյութը վերնագրված էր «Luckiest man alive»` «Ամենահաջողակ մարդը»...

«Կարծում եմ, սա իմ մասին է: Ժամանակն է ինքնաթիռ նստել ու առաջիկա մի քանի օրերի ընթացքում հանգստանալ` լիովին վերականգնվելու համար: Շնորհակալություն բոլորին: #հաջողակ>,-գրել է Ալոնսոն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված