Այսօր Սեննան կդառնար 56 տարեկանԱյսօր Սեննան կդառնար 56 տարեկան

Այսօր Սեննան կդառնար 56 տարեկան

21.03.16 12:14
Այսօր Սեննան կդառնար 56 տարեկան

Այսօր՝ մարտի 21-ին լրանում է լեգենդար բրազիլացի «Հրաշագործի»՝ F1-ի աշխարհի եռակի չեմպիոն Այրթոն Սեննայի 56 տարին…

Նա զոհվեց 21 տարի առաջ՝ 1994թ-ի մայիսի 1-ին, Իմոլայում՝ Սան-Մարինոյի գրան-պրիի ընթացքում՝ թողնելով ավտոսպորտին ու աշխարհին իր անունը, իր լեգենդը…

Ձեզ ենք ներկայացնում լեգենդար ավտոարշավորդի հայտնի արտահայտությունները, որոնցում մի ամբողջ կյանք է՝ սեփական հիշողություններից մինչև մարդկության հիշողություն դառնալը:


1. Վաղ թե ուշ շրջադարձ մտնելիս դուք գիտակցում եք՝ ահա այն, ինչից այդքան վախենում էիք: Վե՛րջ, դուրս մնացիր վազքուղուց: Ճանապարհին մնալ հնարավոր չէ: Իսկ եթե դուք այնուամենայնիվ մնացիք, ուրեմն իմացեք, որ դա հենց այն սահմանագիծն էր: Այսպես է պետք այսուհետ գնալ:

2. Երբ մենք հիշում ենք նրանց, ում մենք կորցրել ենք, մենք նրանց կյանքի մասնիկ ենք տալիս, անմահության շշունջ…

3. Դեռ հեռու է այն օրը, երբ ես ինձ կասեմ. «Այրթո՞ն, դու սպառել ես քեզ»: Գուցե նման պահն ընդհանրապես միայն մահվան հետ է գալիս: Ամեն դեպքում այդ ժամանակը դեռ չի եկել:

(1993թ-ի հոկտեմբեր)

4. Մրցարշավները, մրցումները իմ արյան մեջ են: Դա իմ մասնիկն է, իմ կյանքի մասը:

5. Ես այստեղ եմ՝ ներկայում, բայց միևնույն ժամանակ շատ հեռու եմ ինքս ինձանից… Ավելի հեռու, քան ինքը՝ իրականությունը: Ես ապագայում եմ:

(1993թ-ի նոյեմբեր)

6. Մեծ հաշով մենք երազանք ենք, այլ ոչ թե իրականություն: Այն ձևավորվում է մարդկանց հիշողություններում: Որքան էլ դուք մարդկանց հետ շփվելիս փորձեք նրանց որևէ բան փոխանցել ձեր փորձից, դա ոչինչ է նրանց հիշողություններում եղածի ու ձեր մասին երազանքների կողքին: Դա առանձնահատուկ իրականություն է:

7. Վտանգի զգացումը գրգռում է:Դա նոր վտանգների փնտրտուքի կոչ է:

8.Ես չեմ կարող մեքենա վարել մի ուղով, որը վտանգավոր չէ: Յուրաքանչյուրը պիտի ինքնազարգացվի: Յուրաքանչյուր վարորդ ունի իր սահմանափակումները: Իմ սահմանափակումները՝ մի քիչ ավելին, քան մյուսների մոտ:

9.Հաղթանակն ամենակարևորն է: Մնացածը դրա հետևանքներն են:

10.Բրազիլիայում եղել է Էմերսոնը, Կարլոս Պասէն, ու այժմ՝ ես: Ինձանից հետո էլ ինչ-որ մեկը կլինի: Դա անհերքելի է:

11.Իմ ամենամեծ սխա՞լը: Ինչ-որ բան, որ դեռ տեղի չի ունեցել:

12.Հույզեր, հաճույք ու մարտահրավեր (պատասխանեց Սեննան, երբ հարցրեցին, թե ինչ է նա զգում 300կմ/Ժ արագության վրա):

13.Ես կուռքեր չունեմ: Ես հիանում եմ աշխատանքով, անձնուրացությամբ ու ունակությամբ:

14.Երկրորդ տեղն առաջինն է անհաջողակների շարքում:

15.Կյանքը շատ կարճ է, որպեսզի թշնամիներ ունենաս:

16.Մենք բոլորս հույզերից ենք կազմված, բոլորս այսպես թե այնպես հույզեր ենք փնտրում: Հարցը միայն դրանք ստանալու ուղին ընտրելու մեջ է:

17.Կա՛մ հաղթանակ, կա՛մ ոչինչ: Եթե մրցարաշավել, ապա միայն հանուն հաղթանակի:

18.Այս մրցաշրջանը (1994թ) մեծ վտանգների հետ է կապված: Շատ վթարներ կլինեն ու ես կզարմանա, եթե մրցաշրջանի վերջում պարզվի, որ ոչ ոք լրջորեն չի տուժել:

19.Երբ աստված ձեր կողմից է, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում:

20.Արշավորդներն ապրում են մի աշխարհում, որտեղ որոշումները պիտի ընդունվեն վայրկյանի ընթացքում ու հաճախ այդ վայրկյանը կյանքի ու մահվան արանքում է ընկած :



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված