Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիանՀավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

21.03.16 10:19
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրի հետ:

Խաղաղ ելք գրանցվեց պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Զուգահեռ ընթացող պարտիաներում ևս 2 ոչ ոք- գրանցվեց. միավորները կիսեցին Սվիդլերն ու Կարյակինը, Տոպալովն ու Անանդը, իսկ Կարուանան հաղթեց Նակամուրային:

8 տուրերից հետո Լևոն Արոնյւանի ակտիվում 5 միավոր է: Նույնքան միավոր ունի նաև Կարյակինը:

Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված