Նիկո Ռոսբերգը` մրցաշրջան-2016-ի 1-ին վթարի հեղինակ (տեսանյութ)
18.03.16 15:43
Այսօր վաղ առավոտյան Մելբուրնի «Ալբերտ Պարկում» կայացած Ավստրալիայի գրան--պրիի ազատ երթերի 2 սեսսիաներով պաշտոնապես մեկնարկեց F1-ի մրցաշրջան-2016ը:
Անհաջող եղանակային պայմանների պատճառով մրցաշրջանի մեկնարկը փոքր ինչ խամրած ստացվեց, ուրբաթօրյա մարզումները թիմերն անցկացրեցին` անընդհատ երկնքին նայելով: Սակայն անգամ այս պարագայում մրցաշրջանի 1-ին պատահարը գրանցեց ոչ թե նորեկներից մեկն, ինչպես ակնկալվում էր, այլ Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգ, ով 2-րդ սեսսիայում ի վերջո 2-րդ արդյունքը գրանցեց:
Թաց ասֆալտի վրա գերմանացին կորցրեց մեքենայի կառավարումը` 7-րդ շրջադարձից դուրս գալիս ու արդյունքում բախվեց պատին`կոտրելով մեքենայի քթային մասը: Չնայած դրան, գերմանացին կարողացավ շարունակել ընթացքն ու անգամ փորձեց բոքսեր վերադառնալ, սակայն թիմը FIA-ի պահանջով արշավորդին խնդրեց կանգնեցնել բոլիդը:

