Հավակնորդների մրցաշար. Արոնյանն ամրապնդեց դիրքերը
18.03.16 09:54Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շուրջ 7 ժամ ձգված պարտիայում նախօրեին շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:
Մրցաշարի ամենաերկար ձգված պարտիան նաև ամենադրամատիկն էր:
Լարված պարտիայի վերջնամասում սպասողական խաղ էր ընթանում, որում Նակամուրան մի քանի անգամ տեղաշարժեց ու խաղաց իր արքայով: Ու իներցիայով էլ կրկին այն վերցրեց ու միայն վերցնելիս հասկացավ, թե ինչ անհեթեթ սխալ թույլ տվեց: Օրենքով նա ստիպված էր խաղալ այն ֆիգուրով, որին ձեռք էր տվել: Արդյունքում 74...Kf8 քայլը բերեց սպիտակների` Արոնյանին համար հաղթական ավարտին: նակամուրան ստիպված էր ընդունել պարտությունը:
Մարտի 18-ին հավակնորդների մրցաշարում կլինի հանգստի օր: Իսկ շաբաթ օրը կայանալիք մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հենց Սերգեյ Կարյակինը: