Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր չեմպիոններըՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր չեմպիոնները

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր չեմպիոնները

15.03.16 11:47
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր չեմպիոնները

Երևանի խուլերի մշակույթի եվ սպորտի հանրապետական պալատի դահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` մրցումային 2 օրերի ընթացքում Հայաստանի չեմպիոնի տիտղոսներ են նվաճել 50 կգ Հայկ Բադալյանը, 60 կգ Գևորգ Թադևոսյանը, 74 կգ Տիգրան Մնացականյանը և 96 կգ քաշային Ռազմիկ Պողոսյանը` 1-ին օրն ու 55 կգ Մխիթար Գրիգորյանը, 66 կգ Աշոտ Վելիցյանը, 84 կգ Սարգիս Հովսեփյանը և 120 կգ Հովհաննես Մաղաքյանը` 2-րդ օրը:

«Հայաստանի այս առաջնություն եղան այդպիսի մեծ անակնկալներ: Ումից որ ակնկալում էինք, որ կդառնան չեմպիոն, իրենք էլ նվաճեցին այդ կոչումը, թեպետ կային քաշային կարգեր, որտեղ 4-5 մարզիկներ հավասարապես ուժեղ էին: Պլանավորում ենք մասնակցելու երկու միջազգային մրցաշարի»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիկ Վարդանյանը:

Մինչև Եվրոպայի առաջնությունը, որն այս տարի կկայանա Ռումինիայում, հավաքական թիմը կունենա երեք ուսումնամարզական հավաք:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված