Հավակնորդների մրցաշար. ևս 1 ոչ-ոքիՀավակնորդների մրցաշար. ևս 1 ոչ-ոքի
Հավակնորդների մրցաշար. ևս 1 ոչ-ոքի
13.03.16 10:28Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 30-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:
Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն է:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված