Ռիգա-2016. Բորանյանը` Եվրոպայի չեմպիոն, Չալյանը`բրոնզե մեդալակիրՌիգա-2016. Բորանյանը` Եվրոպայի չեմպիոն, Չալյանը`բրոնզե մեդալակիր

Ռիգա-2016. Բորանյանը` Եվրոպայի չեմպիոն, Չալյանը`բրոնզե մեդալակիր

14.03.16 09:25
Ռիգա-2016. Բորանյանը` Եվրոպայի չեմպիոն, Չալյանը`բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակչում Վարշամ Բորանյանը մրցեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի հետ: Բորանյանը 3:0 հաշվով գերազանցեց սերբ մարզիկին:

Ավելի վաղ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց Ռումինացի Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց պորտուգալացի Ուգո Միգել դա Սիլվային: Քառորդ եզրափակչում Բորանյանը 8:2 հաշվով առավելության հասավ բուլղարացի մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 2:1 պարտության մատնեց հունգարացի Բալին Կորպասիին:

Նշենք, որ մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականին բերեց նաև բրոնզե մեդալ. երրորդ տեղի համար պայքարում Կարապետ Չալյանը հաղթանակ տոնեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ: Հայ ըմբիշին հաջողվեց գերազանցել Ադրբեջանը ներկայացնող մարզիկին 4:1 հաշվով:

Հիշեցնենք, որ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում մրցեց գերմանացի Յան Պոտերի հետ և դժվարին գոտեմարտում հաղթեց 7:6 հաշվով: 1/8 եզրափակչում Չալյանը 10:5 հաշվով հաղթեց բուլղարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում նա 0:8 հաշվով պարտվեց վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Չալյանին շարունակել պայքարը: Սփոփիչ գոտեարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա այսօր երեկոյան: Մերոնց ակտիվում 1 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ կա:


Լուսանկարը` ՀԱՕԿ լրատվականի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված