Ռիգա-2016. Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիրՌիգա-2016. Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

Ռիգա-2016. Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

12.03.16 22:29
Ռիգա-2016. Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

Աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում միայն արծաթե մեդալակիր է:

Հայ ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում՝ կասկածելի մրցավարության պայմաններում պարտվեց ռուս ըմբիշ Նիկիտա Մելնիկովին, ում մինչ այս հանդիպել էր 2 անգամ՝ Ունիվերսիադայում ու 2013թ-ի աշխարհի առաջնության եզրափակչում ու 2 դեպքում էլ պարտվել էր:

Այս անգամ, սակայն, Մելնիկովը գործում էր «ոչ միայնակ», այլ՝ մրցավարների «աջակցությամբ», ովքեր ողջ գոտեմարտի ընթացքում «չնկատեցին» Մելնիկովի բացարձակ պասիվությունը ու դրա փոխարեն ծնկաչոք դիրք իջեցրեցին ու զգուշացում տվեցին միայն Ալեքսանյանին: Արթուրը ռուս ըմբիշին պարտվեց 4:0 հաշվով:

Հիշեցնենք, որ մինչ այս Ալեքսանյան պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին, ապա 1/4 եզրափակչում հաղթահարել էր ավստրիացի Դանիել Գաստլի արգելքը` 6:2, իսկ արդեն կիսաեզրափակչում նույն 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենիկ Իլդեմին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված