FB. Արսեն Ջուլֆալակյան. «էն որ կատաղությունից չգիտես ինչ անես էլ...»FB. Արսեն Ջուլֆալակյան. «էն որ կատաղությունից չգիտես ինչ անես էլ...»

FB. Արսեն Ջուլֆալակյան. «էն որ կատաղությունից չգիտես ինչ անես էլ...»

12.03.16 23:14
FB. Արսեն Ջուլֆալակյան. «էն որ կատաղությունից չգիտես ինչ անես էլ...»

Իրականում ինչ է կատարվում ԵԱ ետնաբեմում ու ովքեր ինչպես են «շուստրիություն» անում...2014թ-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան արձագանքը՝ Ռիգայում անցնող Եվրոպայի առաջնության մրցավարությանն ու 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանի ոչ օրինաչափ պարտությանը եզրափակչում:


«Այսօրվա մեզ համար շատ կարևոր Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասին...մասնագիտական։

Հիանալի,100% մշակված,հղկված տակտիկա է ընտրված դատավորների համար՝ ռուսների հետ գոտեմարտելու դեպքում։

Առաջին հայացքից ոչ մասնագետը չի հասկանում,թե որտեղ էր կողմնապահությունը...

Իրականում ինչ է կատարվում. անկախ մարզիկների ակտիվությունից՝միշտ առաջինը պատժվում է ՈՉ ռուս մարզիկը. արդյունքում-թարմ, չքրտնած վիճակում ռուս մարզիկը ռեալ հարձակվելու առավելություն է ստանում,իսկ քանի որ նրանք բոլորը բարձրակարգ մարզիկներ են,ոչ պատահական,հիմնականում վաստակում են որոշ միավորներ։

Դրանից հետո 3-4 րոպե բառացիորեն ընկնում ես հակառակորդիտ հետևից,բայց անարդյունք ոչինչ,կամ էլ վերջին 40 վայրկյանին առավելագույնը մի դիտողություն,որը նման հոգնածության պարագայում գրեթե դեր չի խաղում։

Խոսքերիս ապացույցն է իմ ու Արթուրի 3-4 գոտեմարտը ռուս մարզիկների հետ(երկուսիս հիմնական հակառակորդների)։

Սա ուղղակի,որ երկրպագուներին պարզ լինի,իսկ կազնակերպիչներն էլ(որոնք հաստատ կկարդան) չմտածեն,թե իրանք այնքան «շուստռի» են,որ ոչ մեկ չի հասկանում...

հ.գ. էն որ կատաղությունից չգիտես ինչ անես էլ»,-գրել է Ջուլֆալակյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված