Ռիգա-2016, եզրափակիչներ. LIVEՌիգա-2016, եզրափակիչներ. LIVE

Ռիգա-2016, եզրափակիչներ. LIVE

12.03.16 21:00
Ռիգա-2016, եզրափակիչներ. LIVE

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկում են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ծրագրով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումների 1-ին օրվա եզրափակիչները:

Հիշեցնենք, որ 59կգ քաշային կարգում չեմպիոնության համար կպայքարի մեր Ռոման Ամոյանը, իսկ 98կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյանը:

Mat B

Ամոյանը վիճակահանությամբ բաց թողեց որակավորման փուլն ու իր մրցելույթները սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով առավելության հասավ խորվաթ Իվան Լիզատովիչի նկատմամբ: 1/4 եզրափակչում Ամոյանը 13:6 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Շավաձեին, իսկ կիսաեզրափակչում հաղթահարեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկի արգելքը` 4:0: Եզրափակչում Ամոյանի մրցակիցը ռուս Մինգիյան Սեմյոնովն է:

Ալեքսանյանն էլ Ամոյանի պես բաց թողեց որակավորման փուլը ու պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին, ապա 1/4 եզրափակչում հաղթահարեց ավստրիացի Դանիել Գաստլի արգելքը` 6:2, իսկ արդեն կիսաեզրափակչում նույն 6:2 հաշվով հաղթեց թուրք Չենիկ Իլդեմին: Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ռուս Նիկիտա Մելնիկովը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված