Ռիգա-2016. Ամոյանն ու Ալեքսանյանը եզրափակչում ենՌիգա-2016. Ամոյանն ու Ալեքսանյանը եզրափակչում են

Ռիգա-2016. Ամոյանն ու Ալեքսանյանը եզրափակչում են

12.03.16 16:00
Ռիգա-2016. Ամոյանն ու Ալեքսանյանը եզրափակչում են

Ռիգայում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր երեկոյան Հայաստանը ներկայացնող միանգամից 2 մարզիկ կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Հունահռոմեական ըմբիշների` 59կգ քաշայինների պայքարում եզրափակիչ է անցել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, իսկ 98կգ քաշային կարգում` աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Ամոյանը վիճակահանությամբ բաց թողեց որակավորման փուլն ու իր մրցելույթները սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով առավելության հասավ խորվաթ Իվան Լիզատովիչի նկատմամբ: 1/4 եզրափակչում Ամոյանը 13:6 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Շավաձեին, իսկ կիսաեզրափակչում հաղթահարեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկի արգելքը` 4:0: Եզրափակչում Ամոյանի մրցակիցը ռուս Մինգիյան Սեմյոնովն է:

Ալեքսանյանն էլ Ամոյանի պես բաց թողեց որակավորման փուլը ու պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին, ապա 1/4 եզրափակչում հաղթահարեց ավստրիացի Դանիել Գաստլի արգելքը` 6:2, իսկ արդեն կիսաեզրափակչում նույն 6:2 հաշվով հաղթեց թուրք Չենիկ Իլդեմին: Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ռուս Նիկիտա Մելնիկովը:

Այսօրվա մեր մյուս 2 պատվիրակները` 66կգ քաշային Միհրան Հարությունյանն ու 130կգ քաշային Էդգար Խաչատրյանը 1-ական հաղթանակ տոնեցին, ապա լքեցին պայքարը: Հարությունյանը որակավորման փուլում հաղթեց լեհ Գրժեգորժ Վանկեին, ապա պարտություն կրեց լատվիացի Նիկիտա Մասյուկսից, ով էլ իր հերթին կիսաերզփակչում պարտվեց` զրկելով Միհրանին հետագա պայքարի հնարավորությունից:

Նույն իրավիճակն էլ գրանցվեց Էդգար Խաչատրյանի դեպքում: 130կգ քաշային մեր ըմբիշը որակավորման փուլում հաղթեց ավստրիացի Լուկաս Հորմաննին, սակայն արդեն հաջորդ փուլում պարտություն կրեց Էդուարդ Պոպպից, ով իր հերթին հետո պարտվեց` զրկելով Էդգարին հետագա պայքարի հնարավորությունից:

Տեղեկացնենք, որ եզրափակիչները մեկնարկելու են այսօր երեկոյան` Երեւանի ժամանակով 21:00-ին: Ուղիղ հեռարձակմամբ դրանց կարող եք հետևել մեր կայքում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված