Ռիգա-2016. Պայքարի են անցնում հունահռոմեականները (LIVE)Ռիգա-2016. Պայքարի են անցնում հունահռոմեականները (LIVE)

Ռիգա-2016. Պայքարի են անցնում հունահռոմեականները (LIVE)

12.03.16 11:54
Ռիգա-2016. Պայքարի են անցնում հունահռոմեականները (LIVE)

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկում են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ծրագրով հունահռոմեական ոճի ըմբիշների մրցելույթները:

Մրցումային 1-ին օրը մրցագրոգը 59, 66, 98 ու 130կգ քաշային ըմբիշներինն է: Այս քաշային կարգերում Հայաստանը համապատասխանաբար ներկայացնում են Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Արթուր Ալեքսանյանն ու Էդգար Խաչատրյանը:

59կգ քաշային ՄԱոյանը վիճակահանությամբ բաց է թողնելու որակավորման փուլն ու իր մրցելույթները սկսի 1/8 եզրափակչից, որտեղ A գորգում կգոտեմարտի խորվաթ Իվան Լիզատովիչի հետ: Հաղթանակի դեպքում Ամոյանը C գորգում կհանդիպի Ապոստոլոս Մանուլիդիս-Իրակլի Շավաձե զույգի հաղթողի հետ:

66կգ քաշային Միհրան Հարությունյանն, ի տարբերություն Ամոյանի, մեկնարկելու է որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը լեհ Գրժեգորժ Վանկեն է: գոտեմարտն անցնելու է A գորգում: Հաջողության դեպքում 1/8 եզրափակչում նույն A գորգում Հարությունյանը կմրցի Նիկիտա Մայուկս-Վլադիմիրոս Մաթիաս զույգի հաղթողի հետ:

98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի որակավորման փուլն ու 1/8 եզրափակչում B Գորգում ուժերը կչափի ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ: Հաջորդ փուլում նույն գորգում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Էլիս Գուրի-Դանիել Գաստլ զույգի հաղթողը:

Իսկ 130կգ քաշային Էդգար Խաչատրյանը որակավորման փուլից կմեկնարկի` B գորգում հանդիպելով ավստրիացի Լուկաս հորմաննի հետ: Հաղթանակի դեպքում Խաչատրյանը 1/8 եզրափակչում նույն գորգի վրա կգոտեմարտի Էդուարդ Պոպպ-Նեմանյա Պավլովիչ զույգի հաղթողի հետ:

Mat A

Mat B

Mat C




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված