Ռիգա-2016. Դավիթ Սաֆարյանն էլ ավարտեց ելույթները ԵԱ-ումՌիգա-2016. Դավիթ Սաֆարյանն էլ ավարտեց ելույթները ԵԱ-ում

Ռիգա-2016. Դավիթ Սաֆարյանն էլ ավարտեց ելույթները ԵԱ-ում

11.03.16 16:05
Ռիգա-2016. Դավիթ Սաֆարյանն էլ ավարտեց ելույթները ԵԱ-ում

Հայ ազատոճային ըմբիշները առանց մեդալի ավարտեցին իրենց ելույթները Ռիգայում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Ազատոճայինների պայքարի վերջին օրը լատվիական մրցագորգ դուրս եկավ 2013թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով Ռիգայում հանդես եկավ իր համար անսովոր` 70կգ քաշային կարգում:

Սաֆարյանի 1-ին մրցակիցը գերմանացի Լեննարդ Ուիքքելն էր, ում հետ Սաֆարյանը գոտեմարտեց որակավորման փուլում ու հաղթեց 7:0 հաշվով: 1/8 եզչափակչում Սաֆարյանը հաղթահարեց լատվիացի Ամիրովսին 14:3 հաշվով, իսկ 1/4 եզրափակչում պարտվեց Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին, ով անցավ եզրափակիչ` թույլ տալով Սաֆարյանին` սփոփիչ գոտեմարտերում բրոնզի համար պայքարելու համար: Սակայն այստեղ էլ Դավիթ Սաֆարյանը պարտություն կրեց` զիջելով Բելառուսը ներկայացնող Զաուրբեկ Սիդակովին:

Այսպիսով, Արայիկ Բաղդադյանի գլխավորած հավաքականը Ռիգայից հայրենիք կվերադառնա ձեռնունայն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված