Ռիգա-2016. Ֆրանգուլյանը մնաց առանց մեդալՌիգա-2016. Ֆրանգուլյանը մնաց առանց մեդալ

Ռիգա-2016. Ֆրանգուլյանը մնաց առանց մեդալ

10.03.16 22:22
Ռիգա-2016. Ֆրանգուլյանը մնաց առանց մեդալ

Ազատոճային ըմբիշ, 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը Ռիգայում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ օրը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ադրբեջնացի Հաջի Հալիեւին:

Հայ մարզիկը Ալիեւին պարտվեց նոյն 7:0 հաշվով՝ ինչպես Բաքվում անցած ամառային Եվրոպական 1-ին խաղերում:

Հիշեցնենք, որ hայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթլ էր մոլդովացի Միհայ Էսանուին, սակայն արդեն 1/4 եզրափակչում 5:0 հաշվով պարտվեց վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլուն, ով եզրափակիչ անցավ` թույլ տալով Ֆրանգուլյանին` մասնակցել սփոփիչ գոտեմարտերին` բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստանալու համար:

Ֆրանգուլյանն այդ հնարավորությունից հաջողությամբ օգտվեց` սփոփիչ գոտեմարտում 17:8 հաշվով հաղթելով Մակեդոնիան ներկայացնող Յասին Ռեդջալարիին:

Նույն իրավիճակում հաղթող դուրս չեկավ այսօրվա մեր մյուս պատվիրակը:

74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարոկւմ 7:4 հաշվով հաղթեց մոլդովացի Եվգենի Նեդեալչոյին, իսկ արդեն 1/8 եզրափակչում 10:0 հաշվով զիջեց թուրք Սոներ Դեմիրթասին, ով, ինչպես Խինչեգաշվիլին, անցավ եզրափակիչ` Գրիգորյանին սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն տալով:

Սակայն Գրիգորյանը ռուս Զաուր Մակիևի հետ գոտեմարտը նույնպես տանուլ տվեց 10:0 հաշվով` դուրս մնալով պայքարից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված