Ռիգա-2016. Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համարՌիգա-2016. Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռիգա-2016. Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

10.03.16 15:51
Ռիգա-2016. Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանն այսօր երեկոյան Ռիգայում կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

Ֆրանգուլյանի մրցակիցն է ադրբջանցի Հաջի Ալիևը:

Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց մոլդովացի Միհայ Էսանուին, սակայն արդեն 1/4 եզրափակչում 5:0 հաշվով պարտվեց վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլուն, ով եզրափակիչ անցավ` թույլ տալով Ֆրանգուլյանին` մասնակցել սփոփիչ գոտեմարտերին` բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստանալու համար:

Ֆրանգուլյանն այդ հնարավորությունից հաջողությամբ օգտվեց` սփոփիչ գոտեմարտում 17:8 հաշվով հաղթելով Մակեդոնիան ներկայացնող Յասին Ռեդջալարիին:

Ցավոք, նույն իրավիճակում հաղթող դուրս չեկավ այսօրվա մեր մյուս պատվիրակը:

74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարոկւմ 7:4 հաշվով հաղթեց մոլդովացի Եվգենի Նեդեալչոյին, իսկ արդեն 1/8 եզրափակչում 10:0 հաշվով զիջեց թուրք Սոներ Դեմիրթասին, ով, ինչպես Խինչեգաշվիլին, անցավ եզրափակիչ` Գրիգորյանին սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն տալով: Սակայն Գրիգորյանը ռուս Զաուր Մակիևի հետ գոտեմարտը նույնպես տանուլ տվեց 10:0 հաշվով` դուրս մնալով պայքարից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված