Ռիոյում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտներիՌիոյում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների

Ռիոյում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների

04.03.16 10:37
Ռիոյում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն բավարարել է AIBA-ի` Խաղերի ժամանակ տղամարդ բռնցքամարտիկների պաշպանիչ սաղավարտներ չկրելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Մենք ուրախ ենք, որ ՄՕԿ-ը բավարարել է մեր առաջարկը: Այս որոշմանը բռնցքամարտի սիրահարները երկար ժամանակ է ինչ սպասում էին: Մեր հաշվարկները և հետազոտությունները ցույց են տվել, որ սաղավարտներից ազատվելը բռնցքամարտի համար միայն օգտակար է», - ընդգծել է AIBA-ի նախագահ Չին-Կուո Վուն:

Տղամարդկանց սիրողական բռնցքամարտում սաղավարտների կրելը դադարեցվել է 2013 թվականից: AIBA-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առանց սաղավարտների մենամարտելն ավելի անվնաս է: Անհամեմատ քչացել են մարզիկների ուղեղի ցնցումներ ստանալու և վնասվածքների քանակը:

Առանց սաղավարտների բռնցքամարտիկները վերջին անգամ մրցել են 1984 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված