Ստրանջա-2016. Ավագյանն էլ դուրս մնաց պայքարիցՍտրանջա-2016. Ավագյանն էլ դուրս մնաց պայքարից

Ստրանջա-2016. Ավագյանն էլ դուրս մնաց պայքարից

25.02.16 18:02
Ստրանջա-2016. Ավագյանն էլ դուրս մնաց պայքարից

Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Պայքարը շարունակող 3 հայ մարզիկներից 2-ն այսօր արդեն անցկացրել են իրենց մենամարտերը:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվեց բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով երեկ 3:0 հաշվով առավելության էր հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ, այսօր մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանաուի հետ: Հավասար մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին բելառուսցի մարզիկին:

Այսօր ուշ երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով իր առաջին մենամարտում կմրցի Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովի հետ:


ՀԲՖ մամուլի ծառայություն



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված