Ստրանջա-2016. քառորդ եզրափակչում` միայն Արամ ԱվագյանըՍտրանջա-2016. քառորդ եզրափակչում` միայն Արամ Ավագյանը

Ստրանջա-2016. քառորդ եզրափակչում` միայն Արամ Ավագյանը

25.02.16 09:23
Ստրանջա-2016. քառորդ եզրափակչում` միայն Արամ Ավագյանը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում երեկ տեղի ունեցան 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը:

Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը` Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվեց միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդներում էլ առավելության հասավ վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն:

Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, որոնք պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան:

Հիշեցնենք, որ երեկ ռինգ էին դուրս եկել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված