Ռիկիարդոն երգել է Parkway Drive-ի հետ (տեսանյութ)
15.02.16 15:14
Red Bull Racing-ի արշավորդ Դանիել Ռիկիարդոն երբեք չի թաքցրել իր երաժշտական նախասիրությունները. նա սիրում է ծանր երաժշտություն ու իր կուռքերի թվում է ավստրալական Parkway Drive խումբը, որը աշխատում է metalcore ոճում:
Ուրբաթ երեկոյան իրականացել է Դանիելի հին երազանքը` նա բեմ է բարձրացել Parkway Drive-Ի երաժիշտների հետ` վերջիններիս լոնդոնյան համերգի ժամանակ ու ոչ թե ուղղակի երևացել է բեմահարթակին, այլ` նրան է վստահվել վոկալային պարտիաներից մեկը:
Սոցցանցերի իր էջերում Ռիկիարդոն մի քանի լուսանկար է տեղադրել ու մի քանի տեսանյութ:
«Մինչև հիմա 7-րդ երկնքում եմ տեղի ունեցած պատճառով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Parkway Drive-ին` իմ երազանքի իրականացման համար, ու որ այդ երեկո ես դարձա խմբի անդամ: Դա ընտիր էր, ես փորձեցի ինչ-որ երգանման մի բան ստեղծել, սարսափելի վախենալու էր, բայց ես անմոռանալի փորձ ձեռք բերեցի»,-ասել է Ռիկիարդոն:

