Էդմոնդ Թարվերդյան. «Արթուր Գևորգյանի մոտ շատ լավ է ստացվում»Էդմոնդ Թարվերդյան. «Արթուր Գևորգյանի մոտ շատ լավ է ստացվում»

Էդմոնդ Թարվերդյան. «Արթուր Գևորգյանի մոտ շատ լավ է ստացվում»

06.02.16 11:24
Էդմոնդ Թարվերդյան. «Արթուր Գևորգյանի մոտ շատ լավ է ստացվում»

Glendale Fighting club-ի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանը պատահական մարդ չէ մենամարտերի աշխարհում: Ու չնայած հայրենիքից հեռու լինելուն` Թարվերդյանը չի խզում կապերը Հայաստանի, հայկական սպորտի ու նաև` հայկական բռնցքամարտի հետ: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշել է անձամբ մարզիչը` այժմ հայկական բռնցքամարտը հուսալի ձեռքերում է, իսկ ինքն էլ ամեն բան պատրաստ է անել` առաջընթացի ու զարգացման համար:

«Այժմ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ղեկավարում է Արթուր Գևորգյանը:

Արթուրն ամեն բան շատ լավ է կազմակերպում, ճիշտ է` հիմնականում մարզիչներն են աշխատում, բայց այս բնագավառում ինքը մեծ փորձ ունի ու շատ օգտակար կարող է լինել մարզիկներին:

Մենք միշտ կապի մեջ ենք լինում, հաճախ ենք խոսում ու քննարկում` ինչ կարող ենք անել ավելի լավ արդյունքի հասնելու համար: Ես էլ, Արթուրն էլ այսօր մտածում ենք հնարավորինս շատ չեմպիոններ ունենալու մասին: Շատ բան է այսօր կախված իրենից, պետք է կարողանալ ճիշտ մարզիչներ ու ճիշտ մարտավարություն ընտրել, հիմա Արթուրի մոտ դա շատ լավ է ստացվում»,-ասել է Թարվերդյանը:

Գ.Փ.



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված