Հենրիկ Սարգսյանը պարտվեցՀենրիկ Սարգսյանը պարտվեց

Հենրիկ Սարգսյանը պարտվեց
05.02.16 09:21
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն իր առաջին մենամարտում 3:0 հաշվով պարտվել է Էկվադորի ներկայացուցչին,- տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում պարտություն էր կրել նաև Վլադիմիր Մարգարյանը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ով վաղը կիսաեզրափակչում կմրցի էկվադորցի մարզիկի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված