Գերմանիայի` տարվա լավագույն բռնցքամարտիկները` Աբրահամ, Կենտիկյան, ՀարությունյանԳերմանիայի` տարվա լավագույն բռնցքամարտիկները` Աբրահամ, Կենտիկյան, Հարությունյան

Գերմանիայի` տարվա լավագույն բռնցքամարտիկները` Աբրահամ, Կենտիկյան, Հարությունյան
04.02.16 14:58
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի հայազգի չեմպիոնուհի, «Մարդասպան թագուհի» մականունը կրողն Սյուզի Կենտիկյանը գերմանական Boxsport ամսագրի վարկածով ճանաչվել են 2015թ-ի Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկներ:
Հիշեցնենք, որ Նախորդ տարվա վերջին Աբրահամը 4-րդ անգամ ճանաչվեց նաև Բեռլինի չեմպիոն:
Արթուր Աբրահամը 7 անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Այս անգամ նա առաջ է անցել անպիսի մարզիկներից, ինչպիսիք են Վլադիմիր Կլիչկոն ու Յւորգեն Բրեմերը ու քվեարկության ընթացքում հավաքել է 1502 միավոր:
Նշենք նաև, որ AIBA տարվա բռնցքամարտիկ կատեգորիայում առաջինը նույնպես հայազգի մարզիկ է` Արտյում Հարությունյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված