Արությունովը կպայքարի եզրափակչի համարԱրությունովը կպայքարի եզրափակչի համար

Արությունովը կպայքարի եզրափակչի համար

04.02.16 10:47
Արությունովը կպայքարի եզրափակչի համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի երկրորդ օրը քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը պարտվեց Բելառուսի ներկայացուցչին:

Ւր առաջին մենամարտում 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը պարտվեց Էկվադորի ներկայացուցչին:

Վիճակահանության արդյունքում 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը առաջին մենամարտն անցկացրեց քառորդ եզրափակիչում: Մեր բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցչին, և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Եզրափակիչ դուրս գալու համար Արությունովն այսօր կմրցի էկվադորցի մարզիկի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված