Լիվենցևի անվան մրցաշարի 1/8 եզրափակչում հանդիպեցին հայ մարզիկներԼիվենցևի անվան մրցաշարի 1/8 եզրափակչում հանդիպեցին հայ մարզիկներ

Լիվենցևի անվան մրցաշարի 1/8 եզրափակչում հանդիպեցին հայ մարզիկներ

03.02.16 09:32
Լիվենցևի անվան մրցաշարի 1/8 եզրափակչում հանդիպեցին հայ մարզիկներ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիյիՄրցումային առաջին օրը Հայաստանի պատվիրակներ` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտվեց Տաջիկստանի ներկայացուցչին, իսկ 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը` Թունիսի ներկայացուցչին:

Վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչում Հայաստանի 2 պատվիրակներ մրցեցին միմյանց հետ: 69 կգ քաշայինների պայքարում Վլադիմիր Մարգարյանը 3:0 հաշվով հաղթեց Գոռ Երիցյանին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 81 կգ քաշային Նիկոլ Արությունովն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը ռինգ դուրս կգան վաղը:

Վլադիմիրը կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմրցի Բելառուսի ներկայացուցչի հետ: Նիկոլ Արթությունովը 1/8-ում կհանդիպի Ուզբեկստանի, իսկ Հենրիկ Սարգսյանը` Էկվադորի ներկայացուցչի հետ:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 16 երկրի շուրջ 100 մարզիկներ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված