Ռոբերտ Հովհաննիսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոնՌոբերտ Հովհաննիսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Ռոբերտ Հովհաննիսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

25.01.16 10:01
Ռոբերտ Հովհաննիսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է արագ շախմատի 2016 թվականի Հայաստանի առաջնությունը:

Այս տարվա առաջնության կազմը իր ուժով թերևս գերազանցում է վերջին տարիներին անցկացված Հայաստանի առաջնություններից: Մասնավորապես մրցաշարին մասնակցում էին լեգենդար Ռաֆայել Վահանյանը, եռակի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, կրկնակի օլմպիական չեմպիոններ Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, ինչպես նաև Հրանտ Մելքումյան, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և մի շարք այլ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ:

Նման կազմի պարագայում չեմպիոնական տիտղոսի համար ընթացավ համառ պայքար և արդյունքում 2016 թվականի Հայաստանի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդը դարձավ Տիգրան Լ. Պետրոսյանը իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Հովհաննես Գաբուզյանին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված