Ծանրորդները հավաք են անցկացնում ԾաղկաձորումԾանրորդները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Ծանրորդները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

22.01.16 10:23
Ծանրորդները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` հավաքը մեկնարկել է հունվարի 15-ին և կավարտվի 31-ին:

Կայքի փոխանցմամբ` հավաքին մասնակցում են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հավակնորդներ մարզիկները, ովքեր մինչ ԵԱ-ն կմասնակցեն Աբովյանում կայանալիք ևս մեկ հավաքի, ապա` Հայաստանի առաջնությանը և կրկին կվերադառնան Ծաղկաձոր: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 ծանրորդ:

Մասնակիցների անունները հայտնի կդառնան Հայաստանի առաջնությունից հետո ու հենց Եվրոպայի առաջնության արդյունքների հիման վրա էլ կձևավորվի Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնող մարզիկների կազմը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված