Մարիա Գևորգյանը` Հայաստանի կանանց չեմպիոն
20.01.16 15:46Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ կայացան Հայաստանի կանանց առաջնության 8-րդ տուրի պարտիաները:
Առաջնության միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը հանդիպում էր երկրորդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն դառնալու համար Գևորգյանին անհրաժեշտ էր ոչ ոքի արդյունք: Գևորգյանը կարողացավ գրանցել բաղձալի արդյունքը և հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
Տղամարդկանց մրցաշարում կայացան 7-րդ տուրի հանդիպումները:
Մրցաշարի առաջատարների` Զավեն Անդրիասյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիան երկարատև պայքարից հետո ավարտվեց ոչ ոքիով, իսկ երրորդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ: Այսպիսով առաջնության ավարտից 4 տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Զավեն Անդրիասյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը առաջատարից ետ են մնում միայն կես միավորով: