Հեյը կրկին կլինի ռինգումՀեյը կրկին կլինի ռինգում

Հեյը կրկին կլինի ռինգում

20.01.16 14:41
Հեյը կրկին կլինի ռինգում

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի բռնցքամարտիկ Դևիդ Հեյը ցանկություն է հայտնել մենամարտելու իր հայրենակից Էնթոնի Ջոշուայի հետ: Հիշեցնենք, որ Հունվարի 16-ին Հեյը հաջողությամբ վերադարձավ ռինգ, նոկաուտով հաղթելով Մարկո դե Մորիին:

«Ես ուզում եմ կրկին ռինգ վերադառնալ որքան հնարավոր է շուտ: Ես մեծ մենամարտեր եմ ուզում: Ջոշուան այն մարզիկն է, ով ինձ անհրաժեշտ է, ես ուզում եմ նրա հետ մենամարտել: Երկրպագուները սպասում են այդ մենամարտին, այնպես որ ես ուզում եմ այդ մենամարտը ու ես վստահ եմ, որ Էնթոնին նույնպես սպասում է այդ մենամարտին»,-ասել է Հեյը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված