Պելեգրինի. «Մրցաշրջանը հաջող է ընթանում մեզ համար»Պելեգրինի. «Մրցաշրջանը հաջող է ընթանում մեզ համար»

Պելեգրինի. «Մրցաշրջանը հաջող է ընթանում մեզ համար»

30.12.15 11:03
Պելեգրինի. «Մրցաշրջանը հաջող է ընթանում մեզ համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Լեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղի արդյունքները: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ՝ 0:0 հաշվով:

«Չեմ կարծում, եր դեկտեմբերին պետք է խոսել այն մասին, որ մենք պլանավորել ենք հաղթել այս մրցաշրջանում: Հունվարի վերջ, կամ նույնիսկ փետրվարի առաջին կեսից հետո մենք կարող ենք եզրակացություններ կատարել: Հիմա առաջատարին զիջում ենք 3 միավորով ու երկրորդ շրջանում նրանց հետ խաղալու ենք իրենց իսկ հարկի տակ: Ներկա պահին կարող եմ ասել, որ այս մրցաշրջանը հաջող է ընթանում մեզ համար»,-ասել է Պելեգրինին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված