Դրական դոպինգ թեսթեր չեմպիոնների մոտ. հայ ծանրորդները բրոնզե 2 մեդալ ունենԴրական դոպինգ թեսթեր չեմպիոնների մոտ. հայ ծանրորդները բրոնզե 2 մեդալ ունեն

Դրական դոպինգ թեսթեր չեմպիոնների մոտ. հայ ծանրորդները բրոնզե 2 մեդալ ունեն

25.12.15 11:44
Դրական դոպինգ թեսթեր չեմպիոնների մոտ. հայ ծանրորդները բրոնզե 2 մեդալ ունեն

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարել է, որ 17 մարզիկ դրական դոպինգ-թեսթ են հանձնել, ինչի պատճառով էլ ժամանակավորապես հեռացվում են մրցաշարերի մասնակցությունից:

Այդ 17 մարզիկների թվում են ռուս Ալեկսեյ Լովչևն ու Ղազախստանը ներկայացնող ադրբեջանցի մարզիկ Նիջատ Ռագիմովը, ովքեր Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել համապատասխանաբար 105+ ու 77կգ քաշային կարգերում: Նրանց որակազրկումը նշանակում է, որ այդ քաշային կարգերում բրոնզե մեդալ են նվաճում համապատասանաբար Գոռ Մինասյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Դրանից բացի, փոփոխություններ կլինեն փոքր մեդալների հարցում:

Հավելենք, որ այս պարագայում աշխարհի առաջնությունում 8-րդ տեղը գրաված և 2 տարիների արդյունքներով 5 օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Հայաստանի տղամարդկանց ընտրանին կարող է առաջադիմել և հավակնել օլիմպիական 6 ուղեգրի:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված